Ծովինար վերալուծություն

Կինը էպոսում շատ նվիրված է իր ազգին, սյուն է իր ազգի համար, անձնազոհ է ու երբեք չի դավաճանի: Նա զենք չունի, նա զրահ չունի բայց մեր ազգի համար շատ կարևոր դեր ունի: Ծովինարը անձնազոհության է գնում իր ազգի համար : Նա կորցնում է իր ազատությունը իր ազգի պաշտպանության համար , իսկ ամենազարմանալին որ նա անում է այդ ամենը առանց ոչ մի մտորումների : -Որ էս են կռապաշտ թագավորին չառնեմ, Զամեն տի սպանի իմ պատճառով, Աղեկն էն է, ե’ս էրթամ, Ուրիշ մարդու թող բան չըլնի: Ես մենակ մեռնիմ իմ հոր թերեն. Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ, Քանց մեր Հայաստան էրկիր ավերի, Էն հազար-հազար հոգիք կորուսանին: -Հայրիկ ինձ տուր էնոր: Մենք Քրիստոնեա ազգ ենք և ինչ հետևում է դրանից մեր կանայք էլ են Քրիստոնեա Ծովինարը այդպիսի կնոջ օրինակ է : Նա նշում էր բոլոր տոները , օգնություն էր խնդրում միայն Աստծուց : Վաղն Համբարձում է, հրաման տուր ինձ` Էրթամ Հիլի, աղբրներու վերան զբոսանք. Մեկ տասն իմ չափին աղջիկ դիր հետ ինձ, Էրթանք սեյրան, ուրախություն անենք: Ծովինարի անձնազոհ կերպարը նաև երևում է այս հատվածում` Երբ նրա երեխաները ծնվեցին նա խնդրեց սպանել իրեն այլ ոչ թե նորածին երեխաներին , երբ Խալիֆան նրան խղջաց և 10 տարի ժամանակ տվեց , որ մեծանան այստեղ էլ նա խնդրում էր որ չմորթեն իր երեխաներին: — Թագավոր հրաման արե՝ Ըզքո վիզ տի կտրեմ։ Ծովինար խանում ասաց. — Ձեր թագավորին դատաստան չ կա՞, Չէ՞ որ էրեխով կնկան վիզ կտրել Մեկ անգամից էրկո՛ւ մարդ ըսպանել է։ Խալիֆային ասա՝ դադրե՛ք, Չուր ես իմ էրեխան բերեմ. Էն ժամանակ,— տեսնենք՝ Տղա է, ինչ է,— թող իմ վիզ կտրեն։  -Հա’յ, որդիք, որ ես չկոտրվի’մ, ով կոտորվի? Խալիֆան, էսօր էգուց է մնացեր, Իմ ու ձեր էրկուսի վիզն էլ տ’առնի:  Ծովինարի տղաները Սանասարն ու Բաղդասարը մեր երկրի հողից են ծնված և նա այդքան մաքուր կին լինելով չի հղիանում այդ կռապաշտ Խալիֆից : Առաջին գլխում Ծովինարը որպես սյուն է երկու տղաների համար : Ամենադժվար պահերին նրա տղաները նրան են դիմում : Քանի որ Ծովինարը շատ ուժեղ կին լինելով , և չլինելով զինվոր նա շատ մեծ դեր է խաղում Սասունի զարգացման համար:

WIN_20180213_11_43_08_Pro

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s