Թափոններ

md111

Աշխարհում ստեղծվել են քիմիական բաղադրությամբ իրեր ու առարկաներ, որոնք վնաս են պատճառում մարդկությանը: Ինչը բնապահպանական աղետ է, որը սպառնում է ամբողջ մոլորակին։ Բնության մեջ միակ արարածը, որ իրենից հետո աղբ է թողնում, մարդն է։ Մյուսների թողածն օրգանական թափոն է, որն անգամ օգտակար է։ Մարդն է  «ստեղծում» աղբը, որն իսկական աղետ է բնության, կենդանական աշխարհի ու հենց իր գլխին։

http://imyerevan.com/hy/society/view/6053

Ի ուախություն մեզ ես իմացա, որ մեզ մոտ կա Հայ-նորվեգիական ընկերություն, որը ծրագրում է բիոպարարտանյութեր արտադրել երեւանյան շուկաների թափոններից: Դա  բիոպարարտանյութեր արտադրող «ՕՌՎԱԿՕ» հայկական ընկերություն է, որն մտադիր է վերամշակել երեւանյան գյուղատնտեսական շուկաների թափոնները: Այդ նպատակի համար նրանց համար պիտանի են ոչ միայն մրգերի ու բանջարեղենի թափոնները, այլ նույնիսկ սուրճի մնացորդները։

default

https://news.am/arm/news/403295.html

«ՕՌՎԱԿՕ»-ն աշխատում է օրգանական թափոններն օգտակար և բնապահպանական տեսակետից անվտանգ հետևյալ արտադրատեսակների փոխակերպման ուղղությամբ`

  • օրգանական պարարտանյութեր,
  • հողի հավելումներ,
  • վերականգնվող էներգիա և այլն:

Նրանց նպատակն է փակել բնապահպանական շղթան և նպաստել անթափոն արտադրությանը:

http://www.orwaco.am/

Ամբողջ աշխարհը լրջորեն մտահոգվում է աղբի խնդրով։ Ամեն երկիր տարբեր կերպ է լուծում իր համար այդ խնդիրը, թե ինչպես վարվել կենցաղային, արդյունաբերական, տեխնիկական ու տարատեսակ այլ թափոնների հետ։

22222

Ճապոնիայում թղթի թափոնը՝մակուլատուրան, սկսել են մշակել դեռ 11-րդ դարում։ Ճապոնիայի իշխանությունները  իրենց քաղաքացիների մեջ սերմանում են գիտելիքներ ու վարվեցողության կանոններ՝ աղբին վերաբերվել հարգանքով։ Դեռ 1980-ականներին այդ երկրում ամեն քայլափոխին, փակցված էին բազմաթիվ «շնորհակալություններ». շնորհակալություն, որ աղբը տարբերակում եք, հետո գցում համապատասխան աղբարկղը, բայց՝ ամո՛թ, եթե հակառակ կերպ եք վարվում։ Այդ երկրում առանձնացված է աղբի 50 տեսակ, որը համապատասխան վայրեր են տեղափոխում իրենց երկրի մաքրությամբ մտահոգ կամավոր-աղբահավաքները։ Ճապոնիայում աղբի վերամշակման 2000 գործարան կա։ Ճիշտ է, ճապոնացիները խուսափում են ապրել դրանց շրջակայքում, բայց իշխանությունները հնարավորինս գրավիչ ու գեղեցիկ տեսք են տալիս այդ գործարաններին։ Դրանք ոչ ներսից, ոչ էլ դրսից տհաճ հոտ չեն արձակում, ամբողջ շենքը թափանցիկ ապակիներից է կառուցված, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ ջանքեր են գործածվում՝ իրենց թողած աղբը վերամշակելու համար։ Աղբ մշակող գործարաններով ճապոնացիները հպարտանում են. դրանք զբոսաշրջության վայրեր են նաև։

Ճապոնացիները կենցաղային տեխնիկան չեն գցում աղբարկղը. դրա համար տուգանք է սահմանված, այլ հանձնում են այն խանութին, որտեղեց գնել են այն։ Ընդ որում՝ այդ թափոնից ազատվելու համար խանութին վճարում են սահմանված գումարը։ Հեծանիվը նույնպես համարվում է կենցաղային տեխնիկա։ Հեծանիվը չօգտագործելու դեպքում պետությունից գնում են 10-20 դոլար արժողությամբ կտրոն, փակցնում հեծանիվին ու այն կանգնեցնում աղբարկղի մոտ՝ որպես վերամշակման պատրաստ թափոն։

Կենցաղային կարծր թափոնը Ճապոնիայում հալեցնում են 1200 C ջերմության պայմաններում։ Արտազտված գազերը բնական գազի փոխարեն օգտագործվում են տարբեր նպատակներով։

Այն, ինչը գազի կամ արտադրության մեջ կիրառելի օգտակար այլ նյութի չի վերածվում, ճապոնացիները դրանից կղզիներ են կերտում։ Աղբի չայրվող թափոնից նրանք շինանյութ ծառայող մեծ աղյուսներ են պատրաստում։ Օրինակ՝ դրանցով է կառուցված Օսակի ծովածոցի կղզին, որը ծառայում է որպես միջազգային օդանավակայան։ Յումենոսիմա և Օհիսիմա կղզիները նույնպես աղբի թափոնից են սարքված։

Ճապոնիայում ապակու թափոնի 83 տոկոսը վերամշակվում է, մետաղինն ու ալյումինինը՝ 80 տոկոսը, թղթինը՝ 70-ը, պլաստիկ շշերինը՝ 40-ը։ Հոկկայդոյում պլաստիկի վերամշակումից ստանում են էլեկտրաէներգիա։

mda52

Գերմանիայում աղբը «վերադաստիարակվում է»
Այս երկրի բնակիչների համար աղբի տեսակավորումը թիվ 1 նշանակության խնդիր է, որն իրականացվում է հենց տանը։ Մի ամբողջ պահարան է հատկացված դրան։ Այնուհետև գերմանացիները տեսակավորված աղբն առանձին-առանձին տանում ու դնում են հսկայական աղբարկղերի մեջ, որոնք տեղակայված են շենքերի առաջին հարկերում։ Աղբարկղերի վրա գրված է՝ որն ինչի համար է նախատեսված։ Ինչպես ճապոնացիների, այնպես էլ գերմանացիների դեպքում բիրտ է հնչում «աղբը նետել» արտահայտությունը։ Նրանք աղբն այնպես են դնում համապատասխան վայրում, ինչպես հավկիթով լցված տոպրակը կդնեն։ Սննդային թափոնն այս երկրում վերամշակում ու դարձնում են պարարտանյութ։ Աղբի մյուս տեսակները Գերմանիայում այրման են ենթարկում։
Միայն Բավարիայում գործում է աղբի այրման 16 գործարան, որոնք մշտապես գտնվում են շրջակա միջավայրի պահպանման դեպարտամենտի հսկողության ներքո։ Աղբն այրում են շատ բարձր՝ 800 C-ից ավելի ջերմաստիճանի տակ։ Արդյունքում արտազատվող թունավոր գազերի քանակը մոտ հազար անգամ պակասում է։

Գյուղատնտեսական թափոններն այստեղ վերածվում են բիոգազի, որից ստացված էլեկտրաէներգիան ատոմային էլեկտրակայանի արտադրածից երկու անգամ ավելի է։ Գերմանիայում հաշվարկվել է, որ երկրի աղբի 70 տոկոսն առաջանում է պոլիէթիլենի օգտագործումից։ Աղբի այս տեսակից խուսափելու համար գերմանացիները հրաժարվել են պոլիէթիլենի փաթեթավորումից ու նախընտրում են կենսական նյութերից արտադրված միջոցները։
Բացի այդ, Գերմանիան նեղ մասնագետներ է պատրաստում, որոնք, օրինակ, շաքարի ճակնդեղի օգտագործումից ստացված թափոնի վերամշակման ելքեր կգտնեն։ Ընդհանրապես, սա մի երկիր է, որտեղ մշտապես փորձում են խնայել. կարմիր լույսի տակ «Մերսեդեսի» շարժիչն ավտոմատ անջատվում է՝ վառելիք խնայելու համար, հյուրանոցների միջանցքներն ու սենյակները մութ են. լույսը վառվում է միայն այն պահին, երբ այցելուի ոտքը դիպչում է շեմին։

http://imyerevan.com/hy/society/view/6053

839426

Չինաստանում կառուցվելու է թափոնների վերամշակման՝ աշխարհում խոշորագույն Էլեկտրակայանը:

Չինաստանի Շենչժեն քաղաքի իշխանությունները պլանավորում են կառուցել աշխարհում խոշորագույն Էլեկտրակայանը, որը կաշխատի թափոնների այրման հաշվին: Քաղաքում կկառուցվեն երեք այդպիսի Էլեկտրակայաններ, որոնցից մեկը կդառնա աշխարհում խոշորագույնը. այն կկարողանա օրական վերամշակել 5 հազար տոննա աղբ:

Շենչժենի քաղաքային վարչակազմի տնօրեն Վան Գոբինն ասել Է, որ խոշորագույն Էլեկտրակայանը կկարողանա վերամշակել քաղաքի բոլոր թափոնների մեկ երրորդը: Պլանավորվում Է, որ այն կգործարկվի 2018 թվականին: 2018 թվականին աղբի այրմամբ աշխատող երեք նոր Էլեկտրակայանները կկարողանան օրական վերամշակել 10,3 հազար տոննա թափոններ:

https://armenpress.am/arm/news/839426/chinastanum-karucvelu-e-taponneri-veramshakman-ashkharhum.html

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s